Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 
  • Հարափոփոխ Ազատ դեմոկրատները

    Հարափոփոխ Ազատ դեմոկրատները

    26.01.2013| 12:00
    «՚Ազատ դեմոկրատներ» կուսակցություն լրատվական ծառայությունից հայտնում են` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը, հավատարիմ մնալով 2012թ. դեկտեմբերի 29-ի կուսակցության վարչության հայտարարությանը և քննարկելով փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը, մոտեցումներն ու նպատակները, արձանագրում է, որ նրանցից որևէ մեկը բավարար չափով չեն արտահայտում և համահունչ չեն Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջ քաշած մոտեցումներին և սկզբունքներին:
  • Եվ դո՞ւ, ԱԴԿ

    Եվ դո՞ւ, ԱԴԿ

    25.01.2013| 21:42
    «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այդպես էլ իր գաղափարներին մոտ նախագահի թեկնածու չտեսավ: Այսօր տարածած հայտարարության մեջ վերջիններս նշում են, որ ուսումնասիրել են ընդդիմադիր թեկնածուների ծրագրերն ու նպատակները, սակայն նրանցից ոչ մեկը բավարար չափով չեն արտահայտում և համահունչ չեն կուսակցության սկզբունքներին:
  • Անդրիաս Ղուկասյանը սպասում է հասարակության կողմից ինչ-ինչ քայլերի

    Անդրիաս Ղուկասյանը սպասում է հասարակության կողմից ինչ-ինչ քայլերի

    25.01.2013| 17:49
    «ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կշարունակի իր հացադուլը»,- այսօր հայտարարեց թեկնածուի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը: Պատճառը, ըստ բանախոսի, քաղաքացիների արձագանքներն են, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու նրա սկսած շարժմանը:
  • Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Երբ նախագահ դառնամ՝ բոլոր գյադեքին իրենց տեղն եմ դնելու»

    Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Երբ նախագահ դառնամ՝ բոլոր գյադեքին իրենց տեղն եմ դնելու»

    25.01.2013| 16:07
    «Փաստարկ» ակումբում իր հրավիրած ասուլիսում նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ դժգոհեց, որ քարոզարշավն անցկացնելու համար իր թիմակիցները մարզերում խոչընդոտների են հանդիպել. «Խոչընդոտներ ենք ունեցել Արմավիրում, ասում են՝ հունվարի 28-ը տոն է, չենք կարող դահլիճ տրամադրել: Ես ասում եմ՝ գյադեք էս կողմ կանգնեք, երբ նախագահ դառնամ՝ բոլոր գյադեքին իրենց տեղն եմ դնելու»:
  • «Օլիգարխազերծ» ընտրություն

    «Օլիգարխազերծ» ընտրություն

    25.01.2013| 01:26
    Յուրաքանչյուր ընտրության ժամանակ օլիգարխների դերն «անփոխարինելի» է, քանի որ կուսակցությունները հիմնվում են նրանց ֆինանսական աջակցության վրա: Այս անգամ, մեր տեղեկություններով, իշխող կուսակցությունը որոշում է կայացրել չօգտվել վերջիններիս «ծառայություններից»:
  • «Մի հատ հլը իրար քննեք»

    «Մի հատ հլը իրար քննեք»

    25.01.2013| 01:24
    Նախագահական թեկնածուների նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրերին արդեն իսկ ակնհայտ է, որ ամենահետաքրքիր քարոզարշավը վարում է Րաֆֆի Հովհաննիսյանը` տնից տուն, բակից բակ, վարսավիրանոցից վարսավիրանոց, կարուսելից կարուսել. մարտավարությունը նորույթ է, ընտրողին գործընթացի անմիջական մասնակից դարձնելու արևմտյան «փիս խասիաթ»:
  • «Իշխանը մտածում է»

    «Իշխանը մտածում է»

    25.01.2013| 01:22
    Գեո և տարածաշրջանային զարգացումները հայաստանյան նախագահական ընտրությունների շուրջ բավականին նուրբ բնույթ են կրում: Առայժմ:
  • Ցեղասպանության 100-րդ տարեդարձը ԱԳՆ ծրագրերում

    Ցեղասպանության 100-րդ տարեդարձը ԱԳՆ ծրագրերում

    25.01.2013| 00:16
    Հունվարի 24-ին տարեկան ամփոփիչ ասուլիսում արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը անդրադարձել է հայոց ցեղասպանության 100-ամյա տարեդարձի միջոցառումների կազմակերպմանը և տեղեկացրել, որ հանրապետության նախագահի հանձնարարականով արտաքին գործերի նախարարությունը և հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները հետևողական աշխատանք են կատարել:
  • Արմեն ՊՈՂՈՍՅԱՆ. «Երկրի ղեկավարի փոփոխությունը թանկացումների ալիքը չի կարող կանգնեցնել»

    Արմեն ՊՈՂՈՍՅԱՆ. «Երկրի ղեկավարի փոփոխությունը թանկացումների ալիքը չի կարող կանգնեցնել»

    24.01.2013| 19:02
    «Ընտրություններից հետո թանկացումներ են սպասվում: Այդ թանկացումները Հայաստանում ոչ թե ալիքներ են, այլ կրում են պերմանենտ բնույթ, այսինքն՝ անընդհատ թանկանում է: Այն, որ գազը թանկանալու է, արդեն հայտնի է, և որ դրան հետևելու է որոշ ծառայությունների գների թանկացումը, դա սպասելի է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանխատեսեց «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:
  • Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «Վարչապետի փոփոխություն նույնպես հնարավոր է»

    Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «Վարչապետի փոփոխություն նույնպես հնարավոր է»

    24.01.2013| 17:35
    «Ես չեմ հավատում, որ բոլոր յոթ թեկնածուներն իսկապես պայքարում են նախագահի պաշտոնի համար. հիմնականում, իհարկե, այլ շահեր են հետապնդում: Դրա համար նրանք տարբեր միջոցներ են ընտրել՝ մամլո ասուլիսներ, հացադուլ և այլն»,- այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ: